ԵՊՀ ուսանողները բողոքում են․ քննություն հանձնելու 4-րդ հնարավորություն չունեն

Ցուցարարների խոսքով՝ պատշաճ կերպով չեն ծանուցվել...
eph

Այսօր Երեւանի պետական համալսարանի դիմաց մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել: Պատճառը 12-ից ավելի կրեդիտով պարտք ունեցողներին քննություն հանձնելու 4-րդ հնարավորություն չտալն է: Ուսանողները նշել են, որ խնդիրը վերաբերում է նաեւ տարկետմամբ սովորող եւ «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայող ուսանողներին: Ցուցարարների խոսքով՝ պատշաճ կերպով չեն ծանուցվել, որ չունեն նման հնարավորություն, ինչի պատճառով հարյուրավոր ուսանողներ բուհից հեռացման վտանգի տակ են:

Ուսանողները համալսարանից երթով շարժվել են Կրթության եւ գիտության նախարարություն: Նրանք հանդիպել են փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ: Քննարկումից հետո ուսանողները վերադարձել են համալսարան:

Նրանց խոսքով՝ համալսարանից պետք է գրվի դիմում նախարարությանը, որ Գիտխորհրդում քննարկվի ուսանողների հեռացման խնդիրը: Ուսանողները հանդիպել են ռեկտորի հետ, սակայն Արամ Սիմոնյանը չի համաձայնել դիմել նախարարություն: Ի դեպ, նախարարությունից հայտնել են, որ կարգը գործում է վաղուց, պարբերաբար այն փոփոխությունների է ենթարկվել:

*

*