Շարժման օրերին ուսանողների բացակայությունները ԵՊՀ-ն հաշվի չի առնի

Որոշումը չի անդրադառնա շարժումից առաջ ունեցած տույժերի վրա
eph-hamalsaran2

ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ՝ ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ ուսումնական պարապմունքներից բացակայությունները ԵՊՀ-ում հաշվի չեն առնվի:

Հաշվի չեն առնվի ուսանողների՝ միայն ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ունեցած բացակայությունները: Այսինքն, եթե այդ ժամանակահատվածից առաջ ուսանողներն արդեն ունեին կարգապահական տույժի կամ հեռացման ենթակա բացակայությունների չափ, ապա այս որոշումը չի անդրադառնա նրանց վրա:

ԵՊՀ կարգապահական կանոնների համաձայն՝ 60 և ավելի ժամ բացակայությունների դեպքում ուսանողը կարգապահական տույժ է ստանում ֆակուլտետի կողմից, 90 և ավելի ժամ բացակայությունների դեպքում՝ ռեկտորատի կողմից, իսկ 120 և ավելի ժամ բացակայություններ ունեցողը ենթակա է հեռացման:

*

*