Տասնյակ չսովորող ուսանողներ սկսել են դուրս մնալ ԵՊՀ- ից․ ԿԳ նախարար

«ԵՊՀ-ում վերջին մի քանի ամիսներին իրավիճակը փոխվել է․․․»
eph-hamalsaran2

ԵՊՀ-ում վերջին մի քանի ամիսներին իրավիճակը փոխվել է, և չսովորելու պատճառով համալսարանից դուրս են մնում տասնյակ ուսանողներ: «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում անդրադառնալով վատ առաջադիմություն ունեցող ուսանողների բուհերից դուրս չմնալու խնդրին` այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շատ վատ է, որ բուհերի բյուջեների կեսից ավելին ձևավորվում է  ուսանողների վարձերից: Սա ազդում է  դասապրոցեսի և ընդհանուր որակի վրա: Հաճախ չսովորող, վատ առաջադիմություն ունեցող ուսանողները դուրս չեն մնում բուհերից, քանի որ վճարում են դրա համար: Պետք է խոստովանեմ, որ ԵՊՀ-ում վերջին ամիսներին իրավիճակը փոխվել է: Տասնյակ ուսանողներ դուրս են մնում համալսարանից չսովորելու պատճառով»,-ասաց նախարարն ու հավելեց, որ միջնաժամկետ կտրվածքով սա կարող է դրական արդյունք տալ:

Հարությունյանը խոստացավ հետամուտ լինել բոլոր խնդիրներին և համբերատարության կոչ արեց: Թիմն օր ու գիշեր աշխատում է: Խնդիրները շատ են: «Պարզեցի, որ միջին մասնագիտական կրթություն մատուցող ուսումնական հաստատություններում էլ ավելի մեծ խնդիրներ կան»,-նշեց նախարարը:

*

*