ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դեկանը՝ փոխդեկանի եւ նախատեսվող փոփոխությունների մասին

Սամվել Աբրահմյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով...
romanogermanakan-fakultet2

Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օրեր առաջ նույն ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բաղդասարյանի հետ տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ լրատվամիջոցներում սխալ է ներկայացվել եղելությունը՝ թե իբր փոխդեկանին ծեծել են՝ ուսանողուհիներից մեկի հետ խնդիր ունենալու պատճառով։

Դեկանի խոսքերով՝ Գեւորգ Բաղդասարյանն ու ուսանողուհին բացատրագիր են գրել, որտեղ ուսանողուհին հերքում է իր առնչությունն այդ միջադեպին, իսկ փոխդեկանը նշում է, որ ծեծկռտուքի պատճառ է եղել իր դիտողությունը՝ դասի ժամին միջանցքում աղմկող երիտասարդներին։

Անդրադառնալով ուսանողների այն մտահոգություններին, թե ֆակուլտետում փոփոխությունների ծրագրով նախատեսվում է Արտասահմանյան գրականության դասաժամերը 7 կիսամյակից 1.5 կիսամյակ դարձնել, դեկանը նշեց, որ այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը։ Նախ՝ ֆակուլտետի ներկայացրած փոփոխություններով առաջարկվում է 6 կիսամյակը դարձնել 3, եւ հետո՝ համալսարանի պրոռեկտոր Ա. Գրիգորյանը դեմ է արտահայտվել Արտասահմանյան գրականության դասաժամերը կրճատելուն եւ առաջարկել է վերանայել ծրագիրը։

Սամվել Աբրահամյանը նաեւ զարմացավ, թե ինչու են հենց այդ մի առարկայի վրա կենտրոնացել, քանի որ փոփոխությունները վերաբերելու են բոլոր տեսական առարկաներին։ Իսկ պատճառը այն է, որ ֆակուլտետի ղեկավարությունը ցանկանում է 2-րդ օտար լեզվի դասաժամերի քանակը հավասարեցնել հիմնական օտար լեզվի դասաժամերի քանակին, որը, ըստ դեկանի, բխում է ուսանողների շահերից եւ միտված է աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ դարձնելուն։

 

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*