ԵՊՀ ռեկտորատը խստիվ զգուշացնում է

«Հորդորում ենք ուսման վարձավճարը չվճարած ուսանողներին վճարման մասին ծանուցել անհատապես...»
eph

Հունիսի 13-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հայտարարություն է տարածվել այն մասին, որ վերջին ժամանակներս հաճախակիացել են դիմում-բողոքները՝ կապված ֆակուլտետների դեկանատների աշխատողների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող կոպիտ և անբարյացակամ վերաբերմունքի հետ:

Հրահանգ-նամակում մասնավորապես ասված է.

«Վերջին ժամանակներս հաճախակիացել են դիմում-բողոքները՝ կապված դեկանատների աշխատողների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող կապիտ և անբարյացակամ վերաբերմունքի մասին:

Այդ կապակցությամբ ԵՊՀ ռեկտորատը խստիվ զգուշացնում է, որ նման դեպքերի մասին հաղորդումները (տեղեկությունները) ամենայն մանրամասնությամբ քննարկվելու են ռեկտորատի կողմից, և դրանց հաստատման դեպքում տվյալ աշխատողի նկատմամբ կիրառվելու են ԵՊՀ ներքին կարգապահական կանոններով սահմանված տույժեր՝ ընդհուպ աշխատանքից ազատելը:

Միաժամանակ  հորդորում ենք ուսման վարձավճարը չվճարած ուսանողներին վճարման մասին ծանուցել անհատապես (առանձին), առանց այլ ուսանողների կամ դասախոսների ներկայության»:

*

*