19:40 - 02.12.2019
239 Դիտում
Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի եւ Հայ բանասիրության եւ Պատմության ֆակուլտետների ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ սպասված հանդիպումը տեղի ունեցավ:
Հիմնական հուզող հարցը «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների՝ ոչ մասնագիտական ֆակուլտետներում պարտադիր ուսուցման մասին էր: Նոր օրինագծով առաջարկվում է դրանց ուսուցանումը թողնել բուհերի հայեցողությանը: Գեղամ Գեւորգյանը համոզված է՝ Մայր բուհի կրթական ծրագրերի մեծամասնությունում կուսումնասիրեն այդ առարկաները, սակայն ոչ այժմյան ձեւաչափով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝
Թամարա Գասպարյան