ԵՊՀ պրոռեկտորներ են ազատվել պաշտոններից

Դա կատարվել է կառուցվածքային փոփոխությունների համատեքստում
eph

ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը եւ Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից: Այս մասին «Երկիր Մեդիային» հայտնել է ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:

Նա տեղեկացրել է, որ դա կատարվել է կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, քանի որ նոր պաշտոններ են ստեղծվել:

Այժմ ԵՊՀ-ում կլինեն հումանիտար եւ հասարակագիտական, բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների եւ հասարակայնությունների հետ կապերի գծով պրոռեկտորներ:

*

*