ԵՊՀ-ում հայ-իրանական բարեկամության լսարան է բացվել — Երկիր Մեդիա

ԵՊՀ-ում հայ-իրանական բարեկամության լսարան է բացվել

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հորդորել է ուսանողներին հաճախ լինել նոր բացված լսարանում․․․
eph

Երեւանի պետական համալսարանում փետրվարի 12-ին Հայ-իրանական բարեկամության լսարան է բացվել: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հորդորել է ուսանողներին հաճախ լինել նոր բացված լսարանում եւ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

«Որքան լավ յուրացնեք պարսկերեն լեզուն, այնքան շատ կկարողանաք օգնել ձեր երկրին: Իրանցիները մեծ ցանկություն ունեն Հայաստան այցելելու, ներդրումներ կատարելու այստեղ: Բարձր գնահատեք ուսանողական օրերը, երբ մեծանաք, ափսոսանքով եք հիշելու, եւ աշխատեք շատ ընկերներ ձեռք բերել այս շրջանում,որպեսզի հետո կարողանաք միմյանց օգնել»,-նշել է Սաջադին:

ՀՀ-ում Իրանի դեսպանը լսարանին խորհրդանշանական տիկնիկներ է նվիրել:

*

*