ԵՊՀ-ում ուսանողները դասադուլ են անում

Բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել` բողոքելով բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության դեմ:

Ըստ այդ նախաձեռնության՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ մասնագիտական բուհերում չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։

*

*