ԵՊՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների անվան լսարան է բացվել

Նոր լսարանի բացմանը Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատունը նվիրաբերել է 17 հազար դոլար:
lsarani-bacum

Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետում Արաբական Միացյալ Էմիրությունների անվան լսարան է բացվել: Նոր լսարանի բացմանը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը նվիրաբերել է 17 հազար դոլար:

Արեւելագիտության ֆակուլտետում արդեն մի քանի տասնամյակ է դասավանդվում է արաբերենը: Նոր լինգաֆոնային լսարանը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչն ուսանողներին հնարավորություն կտա նորագույն մեթոդներով ավելի լավ յուրացնել լեզուն:

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի խոսքով՝ լսարանի բացումն ուղղված է նաեւ երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը: Այդ նպատակով Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին շրջանում աջակցել է Վեդիի բժշկական կենտրոնի վերանորոգման ծրագրին, օգնություն տրամադրել Գյումրիի եւ Գավառի մանկատներին: Առաջիկայում կշարունակեն աջակցել մանկատներին եւ ծերանոցներին:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*