ԵՊԲՀ-ն ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար

Հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Armen-muradyan

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար:

Այս մասին օգոստոսի 13-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել Ղազախստանից կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ: ԵՊԲՀ-ն դեպի միջազգայնացում գաղափարն՝ իր բազմաթիվ միջպետական համագործակցության ծրագրերի արդյունքում դարձնում է առարկայական»,- գրել է Մուրադյանը:

*

*