Հայոց ցեղասպանությանը նվիրված բալետը «Էմմի» հեռուստատեսային մրցանակի է արժանացել

«Էմմի» մրցանակը Սան Ֆրանցիսկոյի Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան շնորհում է հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար:
emmi-balet

Tert.am- Հայոց ցեղասպանությանը նվիրված «Նրանք մահացան, որ մենք ապրենք» խորագրով  բալետը  հեղինակավոր «Էմմի» հեռուստատեսային  մրցանակի է արժանացել:

Ինչպես տեղեկացնում է  Asbarez-ը` Emmy Awards 2016 Ceremony ամենամյա 45-րդ մրցանակաբաշխության ժամանակ մրցանակը շնորհվել է բալետի պրոդյուսերներ Դայանա և Չարլզ Պասկերյաններին:

«Էմմի» մրցանակը Սան Ֆրանցիսկոյի Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան շնորհում է հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար: Այս տարի ռեկորդային թվով հայտեր են ներկայացվել 67 անվանակարգերում` 757 անգլերենով և 179 իսպաներենով:

«Նրանք մահացան, որ մենք ապրենք» բալետը ներկայացված էր Արվեստ-ժամանցային ծրագիր անվանակարգում:

Բալետի մենակատար Դավիթ Կարապետյանը այնքան է տպավորվել  Սան Ֆրանցիսկոյի Մաունթ Դևիդսոն լեռան վրա Ցեղասպանության հիշատակին նվիրված խաչը տեսնելով, որ որոշել է ցեղասպանությունը վերապրած նախնիների պատվին բալետ բեմադրել, որին մասնակցել են նաև բալետի արտիստներ Սան Ֆրանցիսկոյից:

*

*