ԵՄ-ն 48,1 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին

Հայտնել է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:
em-evramiutyun

Եվրամիությունը 140 մլն լարիի (48,1 մլն եվրոյի) չափով դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին: Այդ մասին, դեկտեմբերի 28-ին հայտնել է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:

«Գնահատվել եւ հաջողված են ճանաչվել բարեփոխումները հետեւյալ ոլորտներում՝ առեւտրի եւ բիզնեսի զարգացում, մասնագիտական կրթություն եւ աշխատանքի տեղավորում, գյուղատնտեսություն, հարկադիր վերաբնակների ինտեգրում, արդարադատություն, հանրային վարչարարություն եւ ֆինանսների կառավարում, տարածաշրջանային զարգացման քաղաքականություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ի ներկայացուցչությունը նշել Է, որ «Վրաստանի կողմից ձեռք բերված առաջընթացը Եվրամիությունը գնահատել Է անկախ հաշվետվությունների հիման վրա՝ Վրաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների հաշվառմամբ»:

*

*