ԵՄ խոսնակ. Հրադադարի վերջին խախտումները հիշեցնում են, որ ստատուս քվոն անկենսունակ է

ԵՄ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել:
em-hayastan

«Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով  Լեռնային Ղարաբաղի սահմանին եղան բազմաթիվ զոհեր, ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է»:

Ինչպես տեղեկացնում են Երևանում Եվրոպական միության գրասենյակից, նման հայտարարություն է տարածել ԵՄ մամուլի խոսնակը:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:

Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում:

Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն  է հայտնում  Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»,-ասված է հայտարարության տեքստում:

*

*