ԵՄ հայտարարությունը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Չկա ժողովրդավարություն առանց իրապես ազատ մամուլի...
em-evramiutyun

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Եվրոպական միության անունից հայտարարություն է տարածել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք նշում ենք ազատ մամուլի կարևոր դերը ոչ միայն որպես հուսալի և ճշգրիտ լրատվություն հաղորդող օղակ, այլև ժողովրդավարության առանցքային հենասյուն։ Ժողովրդավարական գործընթացների որակը կապված է խոսքի ազատության, այդ թվում՝ լրատվամիջոցների ազատության, ինչպես նաև բազմակարծության հետ։ Չկա ժողովրդավարություն առանց իրապես ազատ մամուլի:

Առողջ ժողովրդավարությունը հենվում է բաց, ազատ և արդար հանրային բանավեճերի վրա և մենք մեր պարտքն ենք համարում պաշտպանել այս տարածքը, թույլ չտալով ապատեղեկատվության տարածում, որն առաջացնում է ատելություն, բաժանումներ և ժողովրդավարության նկատմամբ անվստահություն:

Ազատ լրագրության նկատմամբ ավելացող ճնշումների պայմաններում ԵՄ-ն վերահաստատում է վճռականությունը ԶԼՄ-ների և մամուլի ազատության պաշտպանությանը՝ իր սահմանների ներսում և ամբողջ աշխարհում»:

*

*