Սվիտալսկի․ «Դուք ունեք հարուստ քաղաքակրթություն, ինչը պետք է կարողանաք ներկայացնել աշխարհին»

«ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնությամբ այսօր ՀՀ-ում նոր չորս ծրագիր է մեկնարկել:
em-cragir

Եվրոպական Միության՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնությամբ այսօր Հայաստանում նոր չորս ծրագիր է մեկնարկել: Դրանք ուղղված են երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, կարողությունների զարգացմանն ու հասարակական կյանքում նրանց դերի ակտիվացմանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացված ծրագրերում կարեւորել է Եվրոպական միության առաջնահերթությունը՝ օգնել երիտասարդության գործազրկության կրճատմանը: Ծրագրերով լուծվելու են Հայաստանում հատկապես սահմանափակ հնարավորություններով երիտասարդների զբաղվածության ու վերապատրաստման հարցերը՝ Հայաստանի մարզերում ու փոքր քաղաքներում: Ներդրումների ընդհանուր ծավալը մոտ 2 միլիոն եվրո է:

«Հայաստանում երիտասարդները լուրջ մարտահրավերներ ունեն, նրանք պետք է կարողանան այլ մակարդակի բարձրացնել երկիրը: Դուք այն սերունդը չեք, որը պետք է օգուտ քաղի նախկինում կուտակվածից, այլ պետք է մտածեք ձեր պետության համար լավ ապագա ստեղծելու մասին: ԵՄ-ն հավատում է, որ հայ երիտասարդները կարող են անել դա: Դուք ունեք հարուստ քաղաքակրթություն, ինչը պետք է կարողանաք առաջ տանել ու ներկայացնել աշխարհին»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։

 

*

*