Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է երգիչ Էլթոն Ջոնին — Երկիր Մեդիա

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է երգիչ Էլթոն Ջոնին

Էլթոն Ջոնը մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը։
elton-jon

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ բրիտանացի երգիչ, կոմպոզիտոր, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնին:

Ապա Արմեն Սարգսյանը Էլթոն Ջոնի եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:

Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր:

Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր:

31918_b

*

*