Ելփինում աղանդավորները թիրախավորել են դպրոցը․ ծնողներն անհանգստացած են

Աղանդավորները փորձել են ճամբար հիմնել՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:

Սեպտեմբերի 1-ը նշեցին Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների դպրոցներում, բացի Ելփին գյուղի դպրոցից: Պատճառն այն է, որ անցած տարվանից գյուղ է ներթափանցել ինչ-որ աղանդավորների խումբ, որոնք  բուկլետներ են բաժանել դպրոցում, սկսել են քարոզել դասերի ժամանակ:

Ավելին՝ փորձել են ճամբար հիմնել՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Ծնողները փորձել են հարցը բարձրացնել տնօրենի մոտ, սակայն ապարդյուն:  Ծնողների անհանգստության առիթ է դարձել այն, որ երեխաները սկսել են տարբեր առիթներով խոսել «փրկության», «հոգիներ»-ի մասին, խոստովանել են, որ դասերի ժամանակ տվյալ ուսուցիչները Աստվածաշունչ են ընթերցել, իսկ երեխաների խոսքերով՝ նրանցից մեկն անգամ տեսիլքներ է սկսել տեսնել, եւ ուսուցչի արձագանքը եղել է ոչ թե մտահոգությունը, այլ պատասխանը, որ եթե կուզես նորից տեսիլքներ տեսնես, քեզ կօգնենք:

Մեր նկարահանող խումբը եղել է գյուղի դպրոցում: Վարդուհի Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում:

*

*