Խուդավերդյանը կարծում է, որ ինքն անպայման ԵԿՄ նախագահ է դառնալու և փոխելու է վարչության ողջ կազմը

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար...
ara-xudaverdyan-kornidzor-ekm (1)

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը առաջիկա համագումարում պատրաստվում է ներկայացնել իր թեկնածությունը Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խուդավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ իր թեկնածությանն աջակցում են միության ինչպես ներկա, այնպես էլ նախկին անդամներ, ազատամարտիկներ:

«Կարծում եմ, որ այդ կառույցի նախագահը պետք  է լինի պատերազմում կռված մարդ: Ես համաձայնել եմ իմ ընկերների հորդորին՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը ներկայացնել»,-ասաց Խուդավերդյանն ու հավելեց՝ ըստ ԵԿՄ կանոնադրության իր թեկնածություն առաջադրելու իրավունք ունի:

Խուդավերդյանը կարծում է, որ ինքն անպայման ԵԿՄ նախագահ է դառնալու և փոխելու է վարչության ողջ կազմը:

ԵԿՄ Վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը հուլիսի 5-ին տեղի ունեցած ԵԿՄ ակտիվի նիստում, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրել են ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:

Առաջարկվել է արտահերթ համագումարը հրավիրել սեպտեմբերին:

*

*