ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանցկացնի

Կորոշվի համագումարի օրը․․․
ekm

Երկրապահ կամավորական միությունում այսօր՝ հունիսի 24-ին, վարչություն նիստ կանցկացվի:

Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու հարցն է, կորոշվի նաև համագումարի օրը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում ազատամարտիկների ու ԵԿՄ վարչության անդամների համատեղ նիստից հետո հայտարարվել էր. «Հանձնարարել վարչությանը սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ, մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը»:

Նշենք, որ 1993 թվականին ստեղծված միությունը Մանվել Գրիգորյանը ղեկավարում է 1999 թ․-ից:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները