ԵԿՄ նախագահ ընտրվեց Սասուն Միքայելյանը

Որոշում կայացվեց նաև միության վարչության կազմը կրճատելու մասին
sasun miqayelyan (1)

Երկրապահ կամավորականների միության նախագահ ընտրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Այս մասին ապրիլի 7-ին տեղի ունեցած նորընտիր վարչության անդրանիկ նիստից հետո հայտնեց ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը:

Միության 12-րդ արտահերթ համագումարի ընթացքում որոշում կայացվեց նաև միության վարչության կազմը կրճատել մինչև 25 հոգու:

Նորընտիր վարչության կազմում ընդգրկվեցին Մանվել Օհանյանը, Հովիկ Օհանյանը, Արամ Սարգսյանը, Մուկուչ Սափեյանը, Բարսեղ Բարսեղյանը, Գառնիկ Միքայելյանը, Գագիկ Խաչատրյանը, Սամսոն Խաչատրյանը, Անդրանիկ Մկրտչյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Բարսեղյանը, Մանվել Եղիազարյանը, Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վաղարշակ Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Մարտին Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Մանվել Հովսեփյանը, Խաչիկ Գալստյանը, Հրանտ Սարգիսովը, Վարդան Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը և Ստեփան Նիկողոսյանը:

*

*