ԵԽԽՎ կանոնադրության մեջ փոփոխություն կատարելուց հետո միայն կարող են հեռացնել Ագրամունտին

Ի դեպ, բանաձեւին դեմ է քվեարկել ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ողջ կազմը
pedro-agrament

Պեդրո Ագրամունտը շարունակում է մնալ ԵԽԽՎ-ի պատգամավորների ուշադրության կենտրոնում: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում 154 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է բանաձեւ, որով առաջարկվում է ԵԽԽՎ կանոնադրության մեջ փոփոխություն կատարել, ինչից հետո արդեն հնարավոր կլինի հեռացնել Պեդրո Ագրամունտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից:

Նշենք, որ Վեհաժողովի պատգամավորների մեծամասնությունը հայտարարել էր, որ պետք է շտապել եւ հեռացնել Ագրամունտին, քանի որ նա հեղինակազրկում է վեհաժողովը: Ի դեպ, բանաձեւին դեմ է քվեարկել ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ողջ կազմը:

Հիշեցնենք, որ ապրիլին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն անվստահություն էր հայտնել Ագրամունտին եւ արգելել նրան հանդես գալ ԵԽԽՎ-ի անունից, այդ թվում՝ պաշտոնական այցեր կատարել, բանակցություններ վարել կամ հրապարակային հայտարարություններ անել: Խորհրդարանականների դժգոհությունը հարուցել է այն փաստը, որ Ագրամունտն առանց համաձայնեցնելու իր գործողությունները, Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների հրավերով այցելել էր Սիրիա, հանդիպել նախագահ Բաշար Ասադի հետ: Ի դեպ, Ագրամունտի անունը նաեւ Ադրբեջանից կաշառք ստացած պատգամավորների թվում է:

*

*