Հայոց աշխարհի խաղաղության եւ անսասանության համար այսօր երեկոյան միասնական աղոթք կհնչի

Աշխարհի տարբեր ծայրերից այս օրերին մարդիկ աղոթքներով միանում են սահմանին պայքարող մեր զինվորներին:

Աշխարհի տարբեր ծայրերից այս օրերին մարդիկ աղոթքներով միանում են սահմանին պայքարող մեր զինվորներին: Եկեղեցիներում կատարվում են հոգեհանգստյան արարողություններ՝ զոհված հայորդիների համար:

Մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց հոգիների հանգստության համար աղոթք է հնչել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում:

Իսկ այսօր երեկոյան՝ ժամը 18:00-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ կհնչի միասնական աղոթք:

Մանրամասները՝ տեսանյութում

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները