Բողոքի ակցիա՝ Էջմիածնում — Երկիր Մեդիա

Բողոքի ակցիա՝ Էջմիածնում

Պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը
ejmiatsin-cuyc

Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով:

Բողոքի ակցիային մասնակցում են նաև քաղաքացիներ մայրաքաղաք Երևանից` «Երևանը ձեզ հետ է» պաստառներով:

Օրերս խնդրին անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում լրագրողները խնդրեցին մեկնաբանել իր որդու` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջը: Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ Կարեն Գրիգորյանին ընտրել է ժողովուրդը, որը կարող է նաև հրաժարականի պահանջ ներկայացնել:

 

*

*