«Էջմիածին ՋՕ» ընկերության աշխատողները պահանջում են աշխատավարձերը

...ոմանք՝ նույնիսկ 2 տարի, աշխատավարձ չեն ստացել:
ejmiatsin

«Էջմիածին ՋՕ» ընկերության մոտ 50 աշխատակիցներ հավաքվել են Էջմիածնի տեղամասում և պահանջում են իրենց աշխատավարձերը: Աշխատակիցները պնդում են, որ ամիսներով, ոմանք՝ նույնիսկ 2 տարի, աշխատավարձ չեն ստացել: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը:

Ջրօգտագործող ընկերության տնօրեն Վլադիկ Հովսեփյանը տեղում չէ:

Աշխատավարձ պահանջող աշխատակիցները 30 րոպե ժամանակ են տվել, որպեսզի տնօրենը ներկայանա և աշխատավարձերը փոխանցի, հակառակ դեպքում փակելու են Էջմիածին-Երևան ավտոճանապարհը:

*

*