Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը սուտ է. Մայր Աթոռը հերքում է

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին օրերին Ամենայն Հայոց կաթողիկոսի...
mayr-ator-herqum

Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հերքում է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը, ըստ որի, իբր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժարվել է իր հետ հանդիպումից:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին օրերին Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպման առնչությամբ որևէ դիմում Մայր Աթոռ Սբ Էջմիածին չի ստացվել:

«Հայտարարությունն ամբողջությամբ կեղծ է և սուտ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ստացվել է միայն Մոսկվայի և Համայնք Ռուսիո Կիրիլ պատրիարքի նամակ-կոչը` խաղաղության վերահաստատման անհրաժեշտության մասին, որը նաև հրապարակվել է համացանցում, և այնտեղ հանդիպման մասին ոչինչ չի եղել»,- նշեց Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը:

*

*