Էջմիածնի քաղաքապետը կոչ է արել չօգտվել Մանվել Գրիգորյանի մերձավորներին պատկանող սրճարանից

Սրճարանի տարեկան 23 հազար դրամ վարձավճարը նախատեսվում է դարձնել 7 միլիոն դրամ:
diana-gasparyan

Էջմիածնի քաղաքապետարանի դիմաց գտնվող եւ Մանվել Գրիգորյանի մերձավորներին պատկանող սրճարանի տարեկան 23 հազար դրամ վարձավճարը նախատեսվում է դարձնել 7 միլիոն դրամ: Այս մասին կեսգիշերին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Վարձավճարի ավելացման նպատակը պայմանագրի լուծարմանը հասնելն է: Մինչեւ դրա ժամկետի ավարտն այն լուծարելու որեւիցե իրավական հնարավորություն չկա, եւ քաղաքապետարանը կարող է միայն վարձավճարի չափը փոխել: Դիանա Գասպարյանի կարծիքով՝ ամառային ամիսներին սրճարանը չի կարողանա նման եկամուտ ապահովել վարձը վճարելու համար: Նա հույս է հայտնել, որ այդ քայլով կկարողանան հասնել պայմանագրի միակողմանի լուծմանը, ինչը, սակայն, հնարավոր չի լինի անել, եթե վարձակալը համաձայնվի նոր վարձավճարին:

Նա տեղեկացրել է, որ քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու եւ կառուցելու համար Մանվել Գրիգորյանի մերձավորներին, սակայն, նրա վստահեցմամբ՝ հենց Գրիգորյանին, 2003 թվականին վարձակալության էր տրվել 25 տարով:

Նախատեսվող փոփոխության մասին սրճարանի վարձակալներն արդեն ծանուցվել են:

Դիանա Գասպարյանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն պնդմանը, որ եւս 30 տարով երկարաձգվել է տարածքը վարձակալության տալու պայմանագիրը:

«Օգտվելով առիթից` ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որևէ դեպքում, անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»,- ասել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը` նշելով, որ ինքը հավատում է, որ տարածքն ազատագրվելու է և վերադարձվելու է քաղաքին:

ՀՔԾ-ն գործի շրջանակում բացահայտել է, որ օրենքի խախտմամբ են աճուրդի պայմանագրերը կնքվել: Նախարարությունն ուզում է առ ոչինչ ճանաչել դրանք:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները