10 ժամից ավելի Շարմ էլ Շեյխի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն արդեն Հայաստանում են

Առաջացած խնդիրը կապված է եղել գործընկեր «Sky max holidays»-ի հետ
sharm-el-sheyx

Օգոստոսի 25-ի Եգիպտոսի ժամանակով ժամը 4:45-ին Շարմ էլ Շեյխ-Երևան նախատեսված թռիչքն իրականացվել է ժամը 20:50-ին: Ուղեւորներն արդեն Հայաստանում են: Ինքնաթիռում կա 194 տեղ, եւ 55 հոգու դեպքում առաջացած խնդիրը կապված է եղել գործընկեր «Sky max holidays»-ի հետ:

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գեւորգյանը գրառում էր կատարել, որ 50-55 հայ ուղեւորներ 10 ժամից ավելի է՝ մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում: Նրա հաղորդմամբ՝ «Air Cairo» ավիաընկերությունը չեղարկել է Շարմ էլ Շեյխ-Երեւան ուղիղ չվերթը, ու դրա մասին ուղեւորներն իմացել են օդանավակայան ժամանելուց հետո:

Հայաստանում «Air Cairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Անրիվա տուրից» մեզ տեղեկացնում են, որ չվերթը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել: Պատճառն էլ տեխնիկական խնդիրներն ու այս շրջանում մեծ ծանրաբեռնվածությունն է: Ընկերությունը թռիչքի հետաձգման մասին իմանալուց հետո բավական ուշացումով զբոսաշրջիկներին տեղափոխել է հյուրանոցներ։

*

*