Եղվարդի եւ Աչաջուրի ծննդատները կշարունակեն գործել

Այս մասին հայտնել են 2 մարզի մարզպետները
cnndatun

Եղվարդի ծննդատունը կշարունակի գործել: Այս մասին բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկվանից մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին նախաձեռնել Առողջապահության նախարարության կայացրած որոշման դեմ, որով նախատեսվում է դադարեցնել բոլոր այն ծննդատների գործունեությունը, որոնք չեն ունենա տարեկան նվազագույնը 150 ծնունդ եւ ապահովված չեն լինի համապատասխան սարքավորումներով:

Չնայած ակցիայի մասնակիցների հետ բուժ հաստատության տարածքում հանդիպել էր Կոտայքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը, սակայն ակցիայի մասնակիցները պահանջել էին հանդիպում մարզպետի հետ:

Տեղեկացնենք, որ եւս մեկ փակման ենթական ծննդատուն կշարունակի իր գործունեությունը: Խոսքը՝ Տավուշի մարզի Աչաջուրի ծննդատան մասին է: Այս մասին էլ տեղեկացրել է մարզպետ Հայկ Չոբանյանը: Հիշեցնենք , որ համայնքի հիվանդանոցը եւս Առողջապահության նախարարի հրամանով, 2020 թվականին ֆինանսավորում չէր ստանալու:

 

*

*