«Եղնիկներ» զորամասը նշել է կազմավորման 25-ամյակը

Նրանց «Եղնիկներ» կոչեցին, քանի որ անտեսանելի, պարտիզանական կռիվ էին մղում․․․

1992 թվականի կենաց-մահու կռիվներից, նահանջից, գաղթի ճանապարհը բռնելուց մեկ տարի անց, Շահումյանի անտառներում կրկին կռիվ բռնկվեց։ Դաշնակցության նախաձեռնությամբ ձեւավորվեցին հայդուկային խմբեր, որոնք անասելի դժվարություններով, անգամ Հայաստանում հանդիպող արգելքներին հակառակ, տարբեր ուղիներով մեկնում էին Արցախի հյուսիսային դարպաս։ Նրանց «Եղնիկներ» կոչեցին, քանի որ անտեսանելի, պարտիզանական կռիվ էին մղում ադրբեջանական օկուպացիոն զորքի դեմ։ Այդ կռվի մեջ շատերը նահատակվեցին իրենց հրամանատարի՝ Շահեն Մեղրյանի գլխավորությամբ:

Այսօր էլ Շահումյանի դիրքերը հսկող զինվորներին, ինչպես եւ այստեղ մարտնչած ազատամարտիկներին կոչում են Եղնիկներ: Զորամասի կազմավորման 25-ամյակն է նշվել երեկ:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*