«Եղնիկներ»-ում տեսադիտարկման եւ կապի նոր համակարգեր են տեղադրվել

Ընդհանուր առմամբ համակարգի տեղադրման աշխատանքները 24 ժամ են տեւել․․․
eghnikner

Արցախի «Եղնիկներ» կոչվող զորամասում, որը տեղակայված է Տոնաշեն գյուղի մոտակայքում եւ ռազմավարական նշանակության դիրքեր է պահպանում, տեսադիտարկման եւ կապի նոր համակարգեր են տեղադրվել: Աշխատանքային խումբը ղեկավարում էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

Ընդհանուր առմամբ համակարգի տեղադրման աշխատանքները 24 ժամ են տեւել, ինչի շնորհիվ մարտական 3 դիրքերում դիտաշտարակի տեղադրումը հաջողությամբ ավարտվել է:

Հիշեցնենք, որ մեր նկարահանող խումբը օրեր առաջ այցելել էր «Եղնիկներ», եւ ներկայացրել մարտական առօրյան:

*

*