Եղեգնաձորում 14 տարեկանում ամուսնացած աղջիկը պարբերաբար բռնության է ենթարկվել

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են պատրաստվում...
yntanekan-brnutyun

Տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Եղեգնաձորում 14 տարեկանում ամուսնացած աղջիկն ամուսնու և սկեսուրի կողմից պարբերաբար բռնության է ենթարկվել:

Yerkirmedia.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից նշեցին, որ դեկտեմբերի 11-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել մի կին՝ հայտնելով, որ 2 տարի առաջ դստերը ամուսնացրել է, որից հետո դուստրը պարբերաբար ծեծի, բռնության է ենթարկվել:

Դեպքի առնչությամբ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են պատրաստվում:

 

*

*