Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով

Երևան քաղաքում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
ashun-eghanak

Նոյեմբերի 23-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիսային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Երևան քաղաքում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Գիշերը կդիտվի +2, ցերեկը՝ +6, երեկոյան՝ +2 աստիճան ջերմություն։

*

*