Օգոստոսի 4-ին կանխատեսվում է +41 աստիճան տաքություն

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
shog,-jur

Օգոստոսի 4-ից 8-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան ՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +25 աստիճան տաքություն, ցերեկը՝ մինչեւ +41, երեկոյան՝ +37:

*

*