Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը` կնվազի 3-4 աստիճանով:

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը` կնվազի 3-4 աստիճանով:

Երեւանում սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով։ Գիշերը կդիտվի +3, ցերեկը՝ +8, երեկոյան՝ +6 աստիճան ջերմություն։

*

*