Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է...
eghanak

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ հուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

Հուլիսի 22-ին‵ հանրապետության հյուսիսային շրջաններում, 23-24-ը, 26-ին շրջանների մեծ մասում, 25-ին‵ հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ին կնվազի 5-7 աստիճանով:

*

*