Երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Եղանակը՝ հանրապետության տարածքում։
andzrev

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 20-21-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով։

Երեւանում երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Գիշերը կդիտվի +10, ցերեկը՝ +25, երեկոյան՝ +21 աստիճան ջերմություն։

*

*