Տեղումներ են սպասվում

Եղանակը՝ հանրապետության տարածքում
eghanak-andzrev (1)

Հանրապետության տարածքում մայիսի 19-ին հատկապես կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի 14, ցերեկը՝ 29, երեկոյան՝ 24 աստիճան ջերմություն։

*

*