Հուլիսի վերջին օրվա եղանակի կանխատեսումը

Հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն․․․
badik shog

Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +25, ցերեկը՝ +39, երեկոյան՝ + 36 աստիճան տաքություն։

*

*