Սպասվում է մինչեւ +41 աստիճան տաքություն

Օգոստոսի 6-ից 10-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն
eghanak,-caxik

Օգոստոսի 6-ից 10-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39-ից +41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երեւանում գիշերը սպասվում է 24-ից 26, ցերեկը՝ 40-ից 41, երեկոյան՝ 37-ից 39 աստիճան տաքություն։

*

*