Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

Եղանակը՝ հանրապետության տարածքում։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմ աստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Գիշերը կդիտվի +17, ցերեկը՝ +28, երեկոյան՝ +24 աստիճան ջերմություն։

*

*