Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Եղանակը՝ հանրապետության տարածքում

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Գիշերը կդիտվի +14, ցերեկը՝+22, երեկոյան՝ +18 աստիճան ջերմություն։

*

*