Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է. Գագիկ Սուրենյան

Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում տեղումներ չեն սպասվում
gagik-surenyan

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նա նշել է, որ սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով եւ Արարատյան դաշտում ու Երեւանում կրկին կհասնի +30…+31 աստիճանի։

Ըստ Սուրենյանի՝ առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում տեղումներ չեն սպասվում, սպասվում են ջերմ եւ արեւառատ օրեր։

*

*