Սպասվում է քամու ուժգնացում

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
qami-andzrev

Հանրապետության տարածքում մարտի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Գիշերը կդիտվի +4, ցերեկը՝ +13, երեկոյան՝ +8 աստիճան ջերմություն։

*

*