Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Եղանակը՝ հանրապետության տարածքում։
exanak-andzrev

Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երեւանում գիշերը և երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +28 աստիճան ջերմություն։

*

*