Ջերմաստիճանը շարունակում է նվազել

Օգոստոսի 8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
caxik-andzrev-eghanak

Հանրապետության տարածքում oգոստոսի 8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Գիշերը սպասվում է +23, ցերեկը՝ +36, երեկոյան՝ +31 աստիճան ջերմություն։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները