Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Եղանակը՝ հանրապետության տարածքում։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Երեւանում գիշերը կդիտվի -2, ցերեկը՝ +11, երեկոյան՝ +5 աստիճան ջերմություն։

*

*