Մի քանի մարզերում սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և ձյան տեսքով

Եղանակը՝ հանրապետության տարածքում։
eghanak-jermastichan

Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի +4, ցերեկը՝ +14, երեկոյան՝ +10 աստիճան ջերմություն։

*

*