Աշնան վերջին օրը ջերմաստիճանը կնվազի մինչեւ 12 աստիճանով

Լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:

Երեւանում սպասվում է անձրեւ։ Գիշերը կդիտվի +7, ցերեկը՝ +11, երեկոյան՝ +7 աստիճան ջերմություն։

*

*