Եղանակը՝ տոնական օրերին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա։
nor-tari

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, հունվարի 1-2-ը՝ ցերեկը, կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Դեկտեմբերի 31-ին Երեւանում գիշերը կդիտվի +4, ցերեկը՝ +13, երեկոյան՝ +7 աստիճան ջերմություն։

*

*